Սաուդյան Արաբիայում ձերբակալված արքայազներն ու առևտրականներն ազատվել են բանտից
Երեք ամիս առաջ կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալված Սաուդյան Արաբիայի պաշտոնյաներն իրենց ակտիվների ու բանկային հաշիվների մի մասը կառավարության հաշվեհամարներին փոխանցելուց հետո, ազատ են արձակվել կալանքից:
ԻՌԱՆ-ի հաղորդման համաձայն, Սաուդյան աղբյուրները տեղեկացրել են, որ MBC ընկերության սեփականատեր Վալեդ Իբրահիմը, հայտնի գործարար Ֆավազ Ալ-Հակիրը, «Դիվան Մելքի» ղեկավար Խալիդ Ալ-Թույջերին և Սաուդյան Արաբիայի շրջակա միջավայրի կենտրոնի նախկին ղեկավար Թորքի բեն Նասերն այն պաշտոնյաներն են, որ ազատվել են բանտից:
Որոշ հաղորդումների համաձայն, MBC ընկերության սեփականատերն ընկերության մի մասը կառավարությանը հանձնելուց հետո ազատ է արձակվել կալանքից:
Սաուդյան Արաբիայում կոռուպցիայի մեղադրանքով կալանավորված միլիարդատեր Վալեդ բին Թալալը հայտարարել է, որ առաջիկա օրերին ազատ կարձակվի բանտից:
2017 թ. նոյեմբերի 4-ից Սաուդյան ռեժիմը կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալել է մոտ 200 Սաուդյան արքայազների, պաշտոնյաների և գործարարների ու նրանց տեղափոխել է Ռիադի Ritz Carlton հյուրանոց: