Սաուդյան Արաբիայի եւ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Ջադայում
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել Ալ-Ջաբայրը Ջադայում հանդիպել և բանակցել է Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնի հետ:
Սաուդյան Արաբիան եւ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները ուրբաթ օրը Ջադայում քննարկել են երկու երկրների հարաբերությունները եւ տարածաշրջանային եւ միջազգային դրությունները:
Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը հունվարի 25-ին մեկնել է Սաուդյան Արաբիա ` Սաուդյան թագաժառանգ Մոհամեդ Բին Սալմանի հետ խոսելու Եմենի ճգնաժամի կարգավորման շուրջ:
Նախքան Սաուդյան Արաբիա ուղեւորությունը, Ջոնսոնն ասել է. «Եմենի ճգնաժամը ռազմական լուծում չունի, սակայն բանակցությունները կարող են օգնել այդ երկարաժամկետ ճգնաժամի լուծմանը»:
Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի այցը Սաուդյան Արաբիա` կատարվում է այն բանից հետո, երբ Մարտին Գրիֆթսը նշանակվեց, որպես Բրիտանիայի ներկայացուցիչը Եմենի ճգնաժամի հարցով ՄԱԿ-ում:
Սաուդյան Արաբիան Եմենի կողմից հարձակման է ենթարկվել 2015 թ. մարտին՝ Միացյալ Նահանգների աջակցությամբ: Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի դեմ հրահրված պատերազմի հետևանքով մինչ այժմ այդ երկրում զոհվել և վիրավորվել են տասնյակ հազարավոր քաղաքացիներ: