Սիրիայում հյուսիսում սպանվել են հարյուրավոր քրդեր
Թուրքիայի բանակը հայտարարել է Սիրիայի հյուսիսում հարյուրավոր քրդական ընդդիմության անդամների սպանությունների մասին:
Թուրքիայի բանակի շտաբի պետը հայտարարել է Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին քաղաքի դեմ նախաձեռնած «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողությունների հետևանքով մինչ այսօր սպանվել են 484 քուրդ զինյալներ:
Ավելի վաղ Թուրքիայի բանակի շտաբը հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կառավարության քրդական ընդդիմության անդամներից սպանվել են 343 հոգի:
Սիրիայի Հալեպ նահանգի Աֆրին քաղաքում «Ձիթենու ճյուղ» անվանումով թուրքական բանակի ռազմական գործողությունը սկսվել է 2018 թվականի հունվարի 20-ին եւ շարունակվում է:
Սիրիայի կառավարությունը դատապարտել է Թուրքիայի ռազմական գործողությունները Աֆրինի շրջանում եւ այն համարել է Սիրիայի տարածքային ամբողջականության խախտում: