«ԻԼԻՊ»-ի սպանված հրամանատարները Պուտինին խոստացել է «ազատագրել Կովկասը և Չեչնիան»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i8287-ԻԼԻՊ_ի_սպանված_հրամանատարները_Պուտինին_խոստացել_է_ազատագրել_Կովկասը_և_Չեչնիան
ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի օդային հարվածների արդյունքում ստացված վնասվածքներից մահացել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հրամանատարներից մեկը՝ Ումար աշ-Շիշանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 15, 2016 11:26 Asia/Tehran
  • «ԻԼԻՊ»-ի սպանված հրամանատարները Պուտինին խոստացել է «ազատագրել Կովկասը և Չեչնիան»

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի օդային հարվածների արդյունքում ստացված վնասվածքներից մահացել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հրամանատարներից մեկը՝ Ումար աշ-Շիշանին:

BBC-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ ավիահարվածը հասցվել էր մարտի 4-ին, երբ աշ-Շուշանիի ավտոշարասյունը անցնում էր Շադդադի քաղաքի մոտակայքով:

Մարտի 13-ին «Syrian Observatory for Human Rights» իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել էր, որ աշ-Շիշանին մի քանի անգամ կլինիկական մահ է տարել:

Շիշանիի իսկական անունը Թարխան Բատիրաշվիլի է (հայտնի է նաև որպես Ումար Չեչեն):Նախքան Սիրիա մեկնելը Բատիրաշվիլին բնակվել է Բիրկիանի գյուղում, ծառայել է վրացական բանակում, իսկ մինչ այդ անասուններ էր արածացնում Կովկասի լեռներում:

Մահվանից որոշ ժամանակ առաջ նա տեսանյութ էր հրապարակել, որում խոստացել էր ՌԴ նախագահ Պուտինին «ազատագրել Կովկասը և Չեչնիան»:

operativ.am

15/3/2016