Հորդանանի թագավորը Ղոդսի կապակցությամբ Արաբիայի առաջարկի շուրջ բացահայտումներ է կատարել
Հորդանանի թագավորը բացահայտելէ Ղոդսի կապակցությամբ իր դիրքորոշման պատճառով այդ երկրի դեմ գործադրված տնտեսական որոշ ճնշումները:
«Ալ-Ալամ»-ի հաղորդման համաձայն, Աբդոլլահ Բ-ն տեղեկացրել է բռնազավթված Ղոդսի կապակցությամբ իր դիրքորոշումներից նահանջելու համար Ամանի դեմ որոշ կողմերի գործադրած ճնշումների մասին:
Հորդանանի թագավորն առանց Սաուդյան Արաբիայի անունը տալու, ասել է. «Որոշ կողմեր մեզ մեսիջ են հղել ասելով. Դուք Ղոդսի հարցում մեր կողքին եղեք և մենք ձեզ համար զեղչեր նկատի կառնենք»:
Հորդանանյան աղբյուրների հաղորդման համաձայն, վերջին շրջանում տարածաշրջանային որոշ հարցերի, այդ թվում բռնազավթված Ղոդսի կապակցությամբ Հորդանանի դիրքորոշումների պատճառով, այդ երկրի և Արաբիայի հարաբերությունները սառել են և նույնիսկ որոշ հորդանանցի պաշտոնատարներ, այդ թվում այդ երկրի խորհրդարանի նախագահը, տարածաշրջանում այդ երկրի հարաբերությունների ընդլայնման ու հին դաշնակիցների համար այլընտրանքներ որոնելու առաջարկ են ներկայացրել: