Սիրիացի քրդերը կոչ են արել ԱՄՆ-ին ազդել Թուրքիայի վրա
(last modified Thu, 01 Feb 2018 16:10:41 GMT )
Փետրվար 01, 2018 19:40 Asia/Tehran
  • Սիրիացի քրդերը կոչ են արել ԱՄՆ-ին ազդել Թուրքիայի վրա

Սիրիացի քրդերի աշխարհազորային ջոկատները կոչ են արել ԱՄՆ-ին ազդել Թուրքիայի վրա, որը նրանց դեմ ագրեսիա է իրականացնում։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։

Նման ուղերձն արտացոլում է քրդերի անհանգստությունը՝ կապված այն բանի հետ, որ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում իրենց ամերիկացի դաշնակիցները հեռացել են իրենցից ահաբեկիչներին ջախջախելուց հետո։

Սիրիացի քրդերը, ովքեր ինքնավարություն են ստացել երկրի կառավարության ծանր դրության ժամանակ, վախենում են հակամարտության կարգավորումից հետո զրկվել այդ առավելությունից։

Աֆրինում թուրք-քրդական հակամարտությունն ԱՄՆ-ին դրել է բարդ դրության մեջ։ Այն հայտնվել է երկու դաշնակիցների միջև։ Այդ իրավիճակը երկու կողմերի մոտ էլ դժգոհություն է առաջացնում։

Անկարան մտավախություն ունի, որ Թուրքիայի սահմանի մոտ ԱՄՆ-ի աջակցությամբ սիրիացի քրդերը պետություն կստեղծեն։

1in.am