Արաբիայում չորս բանաստեղծներ դատապարտվել են 30 տարվա ազատազրկման
Սաուդյան դատարանը 30 տարվա ազատազրկման է դատապարտել սաուդյան արքայազն Մոհամմեդ Բեն Սալմանի քաղաքականությունները քննադատող չորս բանաստեղծների:
Թասնիմ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Արաբիայում քարոզիչների, առևտրականների, արքայազների, մտավորականների ու գրողների ձերբակալությունների ալիքը շարունակվելով, Թաբուք և Թայիֆ շրջանների չորս բանաստեղծներ դատապարտվել են ազատազրկման:
Ի դեպ «Ալ-Ղասաթ» մարդու իրավունքների կազմակերպությունը քննադատել է դատարանի վճիռը:
Ավելի վաղ «Վաշինգտոն Փոստ» օրաթերթը կեղծ էր համարել Արաբիայի ժողովրդի նկատմամբ գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանի կողմնորոշումը: «Արաբիայում բյուջետային տնտեսման կոշտ քաղաքականությամբ կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ Մոհամմեդ Բեն Սալմանի հայտարարությունը ցույց է տալիս, որ Արաբիայի ժողովրդի նկատմամբ նրա վարած քաղաքականություններում բացակայում է անկեղծությունը»: