Պաղեստինցիների պաշտպան հակասիոնիստական միջազգային շարժումը նոբելյան խաղաղության մրցանակի թեկնածու
Նորվեգիայի խորհրդարանի մի պատգամավոր պաշտոնապես հակասիոնիստական «Բի Դի Էս» կազմակերպության թեկնածությունն առաջադրեց նոբելյան խաղաղության մրցանակի համար:
ԻՌՆԱ-ի կիրակի օրը կատարած հաղորդման համաձայն, Նորվեգիայի խորհրդարանի պատգամավոր Բջոռնար Մոքսնեսը մամլո մի հաղորդագրությամբ հայտարարեց. «Բոյկոտի միջազգային շարժման թեկնածությունը, ներդրումներ չկատարելն ու «Բի Դի Էս»-ի կողմից բոյկոտները արտացոլում են հանուն արդարության ու արժանապատվության և Իսրայելի ռեժիմի հալածողական քայլերից ձերբազատման պաղեստինցիների պայքարի հետ միջազգային աճող զորակցության մասին»:
Համաձայն այս հաղորդագրության 2018 թվականի նոբելյան մրցանակն այս շարժման հանձնվելը պաղեստինցիների և Միջին Արևելքի ողջ ժողովրդի համար արդար խաղաղության հանդեպ միջազգային հանրության աջակցության հզոր ապացույց կարող է համարվել:
«Բի Դի Էս»-ը պաղեստինցիների համար ազատության, հավասարության և արդար խաղաղության պաշտպան միջազգային խաղաղ շարժում է:
11 տարի առաջ Հարավային Աֆրիկայում ռասայական խտրականության դեմ պայքարի խաղաղ շարժման օրինակով ձևավորված «Բի Դի Էս»-ն այսօր վայելում է աշխարհի շուրջ 50 երկրների միությունների, համալսարանական շրջանակների, եկեղեցիների ու ավանդական շարժումների աջակցությունը:
Այս շարժումը խիստ կերպով ընդդիմանում է պաղեստինցիների զավթված տարածքներում սիոնիստական ավանների կառուցմանն ու սիոնիստների ցեղապաշտական քայլերին և պահանջում է միջազգային ու մարդու իրավունքների օրենքների գործադրման ուղղությամբ ճնշում գործադրել Սիոնիստական ռեժիմի վրա: