Դամասկոսի հին թաղամասերն ականային ռմբակոծության են ենթարկվել. մեկ կին է մահացել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i83427-Դամասկոսի_հին_թաղամասերն_ականային_ռմբակոծության_են_ենթարկվել._մեկ_կին_է_մահացել
Դամասկոսի հին թաղամասերն ականային ռմբակոծության են ենթարկվել, մեկ կին է մահացել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2018 15:15 Asia/Tehran
  • Դամասկոսի հին թաղամասերն ականային ռմբակոծության են ենթարկվել. մեկ կին է մահացել

Դամասկոսի հին թաղամասերն ականային ռմբակոծության են ենթարկվել, մեկ կին է մահացել:

Զինված խմբավորումները կրկին խախտել են Արեւելյան Գուտայի գոտում դեէսկալացման մասին համաձայնագիրը եւ գնդակոծել են Դամասկոսի բնակելի թաղամասերը, ինչի հետեւանքով մեկ կին է մահացել, եւս երեք մարդ վիրավորվել է: Այս մաիսն հաղորդում է սիրիական «ՍԱՆԱ» պետական լրատվական գործակալությունը:
Ոստիկանության մայրաքաղաքային վարչությունում աղբյուրը հայտնել է, որ Արեւելյան Գուտայում տեղակայված ահաբեկիչներն ականանետային ռումբ են բաց թողել Բաթ Թումա թաղամասի ուղղությամբ, որտեղ մեկ կին է մահացել, երեք մարդ վիրավորվել է:
Երկու ականանետային ռումբ պայթեցվել է Աշ Շուգուր եւ Դուելյա թաղամասերի հարեւանությամբ, ինչի հետեւանքով զգալի վնաս է հասցվել մասնավոր սեփականությանը:

News.am