Դամասկոսում հրթիռակոծությունից վիրավորվել է երկու հայ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i83429-Դամասկոսում_հրթիռակոծությունից_վիրավորվել_է_երկու_հայ
Ահաբեկչական խմբավորումներից կողմից Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Բաբ Թումա հայաշատ թաղամասի հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է երկու հայ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2018 16:12 Asia/Tehran
  • Դամասկոսում հրթիռակոծությունից վիրավորվել է երկու հայ

Ահաբեկչական խմբավորումներից կողմից Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Բաբ Թումա հայաշատ թաղամասի հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է երկու հայ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է Բերիո Հայոց թեմը: Վիրավորվել են քույր և եղբայր Լորիս ու Հակոբ Դեմիրճյանները: «Ավետիս Ահարոնյան» կենտրոնի սիրիահայերի ջանքերով վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Զինված խմբավորումները կրկին խախտել են Արևելյան Գուտայի գոտում դեէսկալացման մասին համաձայնագիրը և վերջին երկու օրերի ընթացքում գնդակոծության ել ենթարկում Դամասկոսի բնակելի Ամին, Տոելաա և Բաբ Թումա թաղամասերը:

Armenpress.am