ՅՈՒՆԻՍԵՖ. 2018 թվականի հունվար ամիսը մահաբեր եղավ Միջին Արևելքի երեխաների համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i83435-ՅՈՒՆԻՍԵՖ._2018_թվականի_հունվար_ամիսը_մահաբեր_եղավ_Միջին_Արևելքի_երեխաների_համար
ՄԱԿ-ի Մանուկների պաշտպանության հիմնադրամ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է, որ 2018 թվականի հունվար ամսին Միջին Արևելքի ու Աֆրիկայի հյուսիսի տարածաշրջանների բախումներում զոհվել է ավելի քան 80 հազար երեխա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 06, 2018 04:08 Asia/Tehran
  • ՅՈՒՆԻՍԵՖ. 2018 թվականի հունվար ամիսը մահաբեր եղավ Միջին Արևելքի երեխաների համար

ՄԱԿ-ի Մանուկների պաշտպանության հիմնադրամ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է, որ 2018 թվականի հունվար ամսին Միջին Արևելքի ու Աֆրիկայի հյուսիսի տարածաշրջանների բախումներում զոհվել է ավելի քան 80 հազար երեխա:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությունը, հղում կատարելով «Ֆրանս Պրես»-ին հաղորդել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը երկուշաբթի օրը մի հաղորդագրություն հրապարակելով հայտարարել է. «Իրաքում, Լիբիայում, Սիրիայում, Պաղեստինում ու Եմենում բրտարարքների սրվելը ավերիչ ազդեցություն է գործել երեխաների կյանքի վրա և երեխաներն ամենաշատն են տուժում պատերազմներից»:

«Վերջին չորս շաբաթներում Սիրիայում զոհվել է 59 երեխա: Եմենում էլ երկրի ողջ տարածքում իրականացվող հարձակումների ժամանակ սպանվել է 16 հազար երեխա: Լիբիայի արևելյան Բենղազիում  երեք երեխաներ մահապարտական  հարձակման զոհ են գնացին,  ևս երեքը սպանվել են պայթուցիկ նյութեր պարունակող կապոցների հետ խաղալու հետևանքով»,-ասված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդագրության մեջ:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է. «Մոսուլի հին բաժնում մի երեխա սպանվել է ականի պայթյունի հետևանքով, Մեկ ուրիշը՝ Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ռամոլլահի մերձակա գյուղում իրականացված հրաձգության պատճառով: Լիբանանում,  երկրից փախչող 16 սիրիացի տարհանվածներ, այդ թվում չորս անչափահասներ, մահագել են սաստիկ ցրտից»:

ՅՈՒՆԻՍԵՖ-ն անցած շաբաթ աղետալի բնութագրելով Եմենում հումանիտար վիճակը հայտարարեց, որ ավելի քան 11 միլիոն եմենցի երեխաներ հումանիտար օժանդակությունների կարիք ունեն: