Դամասկոսում գնդակոծման հետևանքով 2 հայ է վիրավորվել
Փետրվար 06, 2018 07:35 Asia/Tehran
Դամասկոսում Բաբ-Թումա թաղամասի գնդակոծման հետևանքով վիրավորվել են ազգությամբ հայ, Սիրիայի Հանրապետության 2 քաղաքացիներ: «Վիրավորվել են քույր և եղբայր Լարիս և Հակոբ Դեմիրճյանները:
Հայկական համայնքի ներկայացուցիչները նրանց հասցրել են հիվանդանոց»,-այս մասին հայտնում են Սիրիայի հայ առաքելական եկեղեցու Բերիական թեմից: Այսօր՝ փետրվարի 5-ին ահաբեկիչները ակտիվացրել են իրենց գործողությունները Սիրիայի մայրաքաղաքի Բաբ-Թումա բնակելի թաղամասում :
Ankakh.com
Պիտակ