Սիրիայի բանակը խոցել է Սիոնիստական կործանիչը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i83859-Սիրիայի_բանակը_խոցել_է_Սիոնիստական_կործանիչը
Սիրիայի բանակի օդային պաշտպանությունը շաբաթ օրը կործանել է Իսրայելի բանակի ագրեսոր F-16 կործանիչը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 10, 2018 07:17 Asia/Tehran
  • Սիրիայի բանակը խոցել է Սիոնիստական կործանիչը

Սիրիայի բանակի օդային պաշտպանությունը շաբաթ օրը կործանել է Իսրայելի բանակի ագրեսոր F-16 կործանիչը:

Սիրիայի ԶԼՄ-ները հաղորդել են այսօր առավոտյան Գոլանի բարձունքներում Սիոնիստական ռազմական ինքնաթիռի կործանման և օդաչուի սպանվելու մասին: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Սիոնիստական ռեժիմի ԶԼՄ-ները հայտարարել են, որ անցյալ գիշեր Սիրիայի հյուսիսում գտնվող Գոլանի բարձունքներից հինգ հրթիռներ են արձակվել և ի պատասխան այդ հարձակման Իսրայելը նախաձեռնել է  հարձակում Սիրիայի դեմ: 

«Ռուսիա Ալ-Յոմ»-ը հաղորդել է որ Սիրիայի ՀՕՊ  համակարգը կործանել է Իսրայելի F-16 ռազմական ինքնաթիռը:

Սիոնիստական ռեժիմի բանակը հայտարարել է, որ F-16 կործանիչը ընկել է Իսրայելում: