Աֆրինում մեկ օրում 7 թուրք զինծառայող է զոհվել
Սիրիայի Աֆրին քաղաքում անցկացվող ռազմարշավի ընթացքում մեկ օրում զոհված թուրք զինծառայողների թիվը հասել է յոթի: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Թուրքիայի Զինուժի գլխավոր հրամանատարության հաղորդագրության մեջ:
«Մեր մարտական ընկերներից երկուսը զոհվել են փետրվարի 10-ին՝ «Ձիթենու ճյուղ» ռազմարշավի ժամանակ, ևս 4-ը վիրավորվել են: Սպանվել են «Դեմոկրատական ուժեր» քրդական միավորման, քրդերի ինքնապաշտպանական ուժերի և ԻՊ-ի 11 անդամ», -ասվում է Թուրքիայի Զինուժի հաղորդագրության մեջ:
Այսօր թուրքական կողմն արդեն հայտնել էր 5 զինվորի մահվան մասի, որոնց թվում նաև Սիրիայում խոցված ATAK ուղղաթիռի 2 օդաչունն էին:Ավելի վաղ թուրքական հրամանտարությունը հայտնել էր Աֆրինում ռազմական գործողությունների սկզբից ի վեր 1141 «վնասազերծված ահաբեկչի» մասին, իսկ թուրքական բանակի կորուստը կազմել է 26 մարդ:
tert.am/