Աֆրինում մեկ օրում 7 թուրք զինծառայող է զոհվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i83961-Աֆրինում_մեկ_օրում_7_թուրք_զինծառայող_է_զոհվել
Սիրիայի Աֆրին քաղաքում անցկացվող ռազմարշավի ընթացքում մեկ օրում զոհված թուրք զինծառայողների թիվը հասել է յոթի: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Թուրքիայի Զինուժի գլխավոր հրամանատարության հաղորդագրության մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2018 07:01 Asia/Tehran
  • Աֆրինում մեկ օրում 7 թուրք զինծառայող է զոհվել

Սիրիայի Աֆրին քաղաքում անցկացվող ռազմարշավի ընթացքում մեկ օրում զոհված թուրք զինծառայողների թիվը հասել է յոթի: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Թուրքիայի Զինուժի գլխավոր հրամանատարության հաղորդագրության մեջ:

«Մեր մարտական ընկերներից երկուսը զոհվել են փետրվարի 10-ին՝ «Ձիթենու ճյուղ» ռազմարշավի ժամանակ, ևս 4-ը վիրավորվել են: Սպանվել են «Դեմոկրատական ուժեր» քրդական միավորման, քրդերի ինքնապաշտպանական ուժերի և ԻՊ-ի 11 անդամ», -ասվում է Թուրքիայի Զինուժի հաղորդագրության մեջ:

Այսօր թուրքական կողմն արդեն հայտնել էր 5 զինվորի մահվան մասի, որոնց թվում նաև Սիրիայում խոցված ATAK ուղղաթիռի 2 օդաչունն էին:Ավելի վաղ թուրքական հրամանտարությունը հայտնել էր Աֆրինում ռազմական գործողությունների սկզբից ի վեր 1141 «վնասազերծված ահաբեկչի» մասին, իսկ թուրքական բանակի կորուստը կազմել է 26 մարդ:

tert.am/