Արաբիան վտարել է 148 հազար ներգաղթյալ բանվորների
Գործազրկության բարձր ցուցիչների և ծախսերի մեծացման հետևանքով, Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ 148 հազար ներգաղթյալ բանվորներ վտարվել են երկրից:
Արաբիայի սոցապահովման կազմակերպությունը հայտարարել է, որ երկրում գործազրկության ցուցիչը կազմում է 12.8 տոկոս, ուստի պատասխանատուները ներքին աշխատուժի հարցը դրել են օրակարգում:
«Մեհր» գործակալության հաղորդմամբ՝ Արաբիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ 620 արտասահմանցի բանվորներ ձերբակալվել են, որոնցից 148-ը վտարվել են երկրից:
Համաձայն նոր օրենքի, միայն երկրի քաղաքացիները կարող են ապահովագրության, հեռահաղորդակցության և տրանսպորտի բաժնում աշխատել և ներգաղթյալները պետք է հեռացվեն աշխատանքից:
Արաբիայում արտասահմանցի բանվորների թիվը կազմում է 7 միլիոն 959 հազար հոգի: Արաբիայի կառավարությունը հայտարարել է, որ 2018 թվականի սկզբից , ամեն ներգաղթյալ բանվորից ամսական 80-ից մինչև 160 դոլար գումար է գանձվելու: