Արաբիան վտարել է 148 հազար ներգաղթյալ բանվորների
https://parstoday.ir/hy/news/west_asia-i84529-Արաբիան_վտարել_է_148_հազար_ներգաղթյալ_բանվորների
Գործազրկության բարձր ցուցիչների և ծախսերի մեծացման հետևանքով, Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ 148 հազար ներգաղթյալ բանվորներ վտարվել են երկրից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2018 14:18 Asia/Tehran
  • Արաբիան վտարել է 148 հազար ներգաղթյալ բանվորների

Գործազրկության բարձր ցուցիչների և ծախսերի մեծացման հետևանքով, Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ 148 հազար ներգաղթյալ բանվորներ վտարվել են երկրից:

Արաբիայի սոցապահովման կազմակերպությունը հայտարարել է, որ երկրում գործազրկության ցուցիչը կազմում է  12.8 տոկոս, ուստի պատասխանատուները ներքին աշխատուժի հարցը դրել են օրակարգում:

«Մեհր» գործակալության հաղորդմամբ՝ Արաբիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ 620 արտասահմանցի բանվորներ ձերբակալվել են, որոնցից 148-ը վտարվել են երկրից:

Համաձայն նոր օրենքի, միայն երկրի քաղաքացիները կարող են ապահովագրության, հեռահաղորդակցության և տրանսպորտի բաժնում աշխատել և ներգաղթյալները պետք է հեռացվեն աշխատանքից:

Արաբիայում արտասահմանցի բանվորների թիվը կազմում է 7 միլիոն 959 հազար հոգի: Արաբիայի կառավարությունը հայտարարել է, որ 2018 թվականի սկզբից , ամեն ներգաղթյալ բանվորից ամսական 80-ից մինչև 160 դոլար գումար է գանձվելու: