ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ Է արել հրադադար հաստատել Արեւելյան Գութայում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i84847-ՄԱԿ_ի_գլխավոր_քարտուղարը_կոչ_Է_արել_հրադադար_հաստատել_Արեւելյան_Գութայում
ՄԱԿ- ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը փետրվարի 20-ին տագնապ Է հայտնել Դամասկոսի Արեւելյան Գութա արվարձանում իրադրության սրվելու կապակցությամբ, որտեղ, ստացվող հաղորդումների համաձայն, վերջին երկու օրվա ընթացքում ավելի քան 100 մարդ Է սպանվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 21, 2018 06:14 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ Է արել հրադադար հաստատել Արեւելյան Գութայում

ՄԱԿ- ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը փետրվարի 20-ին տագնապ Է հայտնել Դամասկոսի Արեւելյան Գութա արվարձանում իրադրության սրվելու կապակցությամբ, որտեղ, ստացվող հաղորդումների համաձայն, վերջին երկու օրվա ընթացքում ավելի քան 100 մարդ Է սպանվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Համաշխարհային կազմակերպության ղեկավարը կոչ Է արել Ռուսաստանին, Իրանին եւ Թուրքիային՝ հրադադարի հասնել այդ շրջանում, որն անցյալ տարվա մայիսին ստորագրված համաձայնագրին հաապատասխան ներառված Է անվտանգության գոտիների ցուցակում: Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի գրավոր հայտարարության մեջ ասված Է, որ Արեւելյան Գութայում բնակվող գրեթե 400 հազար մարդ ենթարկվում Է ավիահարվածների ու գնդակոծումների: «Սիրիայի կառավարական զորքերի կողմից այդ շրջանի պաշարման հետեւանքով մարդիկ հարկադրված են ապրել Էքստրեմալ պայմաններում, այդ թվում՝ անբավարար սնվելով: Նաեւ հաղորդումներ կան այն մասին, որ երկուշաբթի օրվանից Արեւելյան Գութայում զոհվել Է ավելի քան հարյուր մարդ, ներառյալ առնվազն 13 երեխա: Հինգ հիվանդանոցներ ու բժշկական կլինիկաներ ենթարկվել են ավիահարվածների, ավելի քան 700 մարդ շտապ տարհանում Է պահանջում բժշկական նկատառումներով»,- նշել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am