Էմիրեթցի ու սաուդցի ավագ սպաները՝ պատերազմական ոճրագործների ցուցակում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i86469-Էմիրեթցի_ու_սաուդցի_ավագ_սպաները_պատերազմական_ոճրագործների_ցուցակում
Իրավապաշտպան մի խումբ տեղեկություններ է տրամադրել Հաագայի միջազգային դատարանին, որոնց համաձայն՝ էմիրեթցի ու սաուդցի ավագ սպաները Եմենում պատերազմական ոճիրներ են գործել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 12, 2018 03:56 Asia/Tehran
  • Էմիրեթցի ու սաուդցի ավագ սպաները՝ պատերազմական ոճրագործների ցուցակում

Իրավապաշտպան մի խումբ տեղեկություններ է տրամադրել Հաագայի միջազգային դատարանին, որոնց համաձայն՝ էմիրեթցի ու սաուդցի ավագ սպաները Եմենում պատերազմական ոճիրներ են գործել:

«Ֆարս» լրատվական գործակալության կիրակի օրը կատարած հաղորդման համաձայն, «Պատերազմական ոճրագործների հետախուզման համաշխարհային ցանց»-ը հայտարարել է. «Պատերազմական ոճրագործների ցուցակում ներառվել են 10 անձանց, այդ թվում սաուդցի ու էմիրեթցի 6 ավագ սպաների անուններե, որոնք պիտի հարցաքննման ենթարկվեն»:

Հայտարարության համաձայն, հանցագործները Եմենում իրականացրել են բազմաթիվ ոճրագործություններ,  այդ թվում՝ կամայական ձերբակալություններ, պատանդառություն, հոգեբանական ու սեռական բռնություն ու նաև էլեկտրաշոկ:

Ցանցի զեկույցի համաձայն, Եմենում հազարավոր խաղաղ քաղաքացիների կյանք խլած հիվանդությունների համաճարակը նույնպես պատերազմական ոճրագործություն է:

,Եմենի հրաժարված նախագահ Աբդեռաբե Մանսուր Հադիին իշխանության վերադարձնելու նպատակով, ԱՄՆ-ի ու արաբական մի քանի երկրների հովանավորությամբ, 2015 թվականին հարձակում սկսեց Եմենի դեմ և ապա ցամաքային, օդային ու ծովային շրջափակման ենթարկեց այդ երկիրը:

Եմենում Արաբիայի հրահրած պատերազմը մինչ այսօր տասնյակ հազարավոր մարդկանց զոհվելու և վիրավորվելու և միլիոնավոր ուրիշների տարհանման պատճառ է դարձել: