Էրդողանը զգուշացրել է Միջին Արևելքում պատերազմի հավանականության մասին
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Սիրիայի տարածքում ԱՄՆ-ի ռազմաբազաների տեղակայումը կարող է երրորդ համաշխարհային պատերազմի հանգեցնել:
Համաձայն «Սպուտնիկ» լրատվական գործակալության ուրբաթ օրը կատարած հաղորդման, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը Սիրիայում ԱՄՆ-ի ռազմաբազաների տեղակայումը տարածաշրջանի երկրներին ու այդ թվում Թուրքիային ուղղված մարտահրավեր է բնութագրել:
«Ամերիկյան 20 ռազմաբազաներ են հաստատվել Սիրիայում, որոնց գլխավոր նպատակն է ճնշում գործադրել Անկարայի ու Թեհրանի վրա»,-հայտարարել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահն անդրադառնալով Սիրիայի հետ այդ երկրի համատեղ սահմաններին, ասել է. «ԱՄՆ-ն կամ կոալիցիայի անդամ մյուս երկրներն առանց Սիրիայի հետ համատեղ սահմաններ ունենալու, մտադիր են ռազմաբազաներ տեղակայել Սիրիայում, և սա սրելու է տարածաշրջանում լարվածությունը»: