Նաբիլ Ղավուղ. «Նրանք, ովքեր սպանում են Եմենի ժողովրդին մերօրյա Հիտլերներ են»
Հակազդելով Սաուդյան Արաբիայի գահաժառանգի հակաիրանական հայտարարություններին, Հեզբոլլահի կենտրոնական խորհրդի անդամ Շեյխ Նաբիլ Ղավուղը հայտարարել է.«Եմենի կանանց ու մանուկների դեմ հանցագործությունների հեղինակն է մերօրյա Հիտլերը, ոչ թե Իրանը, որը ԻԼԻՊ-ին դիմակայելու հարցում աջակցել է Իրաքին ու Սիրիային»:
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամեդ Բեն Սալմանը վերջերս հայտարարել էր. «Տարածաշրջանում և աշխարհում Սաուդյան Արաբիան կանգնած է Իրանի ու ահաբեկչական խմբավորումների մարտահրավերի առջև»:
Ալ-Նասրեն Մեհր գործակալությունը հաղորդել է․ շեյխ Նաբիլ Ղավուղն ասել է. «Նրանք, ովքեր Եմենում հանցագործություններ են անում մերօրյա արաբ Հիտլերներ են և եթե չլինեին Իրանի աջակցություներն ու իրանցիների անձնուրացությունները, ապա ԻԼԻՊ-ը իր հսկողության տակ կառներ Պարսից ծոցի ափամերձ երկրները և կհասներ մինչև Եվրոպայի խորքերը»:
Անդրադառնալով ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի համատեղ զորավարժության անցկացմանը Ղավուղն ասել է. «Մեր այսօրվա դիմադրությունը հիմնական արգելք է տարածաշրջանում Իսրայելի նախագծերի ընդլայնման համար․ այդ դիմադրությունը ժողովրդի ամրոցն է»:
Շեյխ Նաբիլ Ղավուղը հավելել է. «Սաուդցիները նախադրյալներ են ստեղծել ԱՄՆ-ի, այսպես կոչված, «Դարի գործարք» նախագծի համար և տարածում են Սիոնիստների հետ հարաբերութունների բարելավման մտայնությունը»: