Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությունը դիմել է ԵՄ-ին
Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությունը ԵՄ-ի ղեկավարներից պահանջել է արձագանքել սիրիացի տարհանվածների նկատմամբ վերաբերմունքում Թուրքիայի սահմանապահ ուժերի կողմից թույլ տված օրենքի խախտումներին:
Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությունը հինգշաբթի օրը «Թուրքիան՝ Սիրիայի ժողովրդի խմբային տեղահանում» խորագրով զեկույցում անդրադառնալով սիրիացի տարհանվածների նկատմամբ Թուրքիայի սահմանապահ ուժերի թույլ տված օրենքի խախտումներին, հավելել է. «ԵՄ-ն 201ռ թվականի մարտի 26-ին Բուլղարիայում գումարվելիք նիստում Անկարայի վրա ճնշում պիտի գործադրի, որպեսզի սիրիացի խաղաղ քաղաքացիներին թույլատրվի Թուրքիայի տարածքը մտնել ու անհրաժեշտ օժանդակություններ ստանալ»:
Համաձայն այս զեկույցի, Թուրքիայի անվտանգության ուժերը 2017 թվականի դեկտեմբերին Սիրիայի հետ սահմանին օրական հարյուրավոր ու որոշ դեպքերում հազարավոր ապաստանյալների են կալանավորել ու նրանց տեղափոխել են Սիրիայի Իդլիբի պատերազմից ավերված տարածքները:
Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությունն անցած փետրվար ամսին հղում կատարելով սիրիացի քաղաքացիների արտահայտություններին հայտարարեց, որ Դեյր-ալ-Զորում ու Իդլիբում իրականացված ավիահարվածներն են նրանց տարհանման գլխավոր պատճառը եղել, այնպես որ նրանք փախուստի դիմելուց բացի ուրիշ ելք չեն ունեցել:
Դա ի տես այն բանի, որ Թուրքիայի ՆԳ նախարարության միգրացիայի կառավարման գերատեսչությունը հայտարարել է, որ այդ երկրի սահմանապահ ուժերը փորձում են ապահովել ահաբեկչական կազմակերպությունների դիմաց սահմանների պաշտպանվածությունը: