Խոշռու .«Սաուդյան Արաբիան պետք է հրաժարվի պատերազմից»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i87544-Խոշռու_._Սաուդյան_Արաբիան_պետք_է_հրաժարվի_պատերազմից
Նյու Յորքում իրանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցիչը Սաուդական ռեժիմից պահանջել է վերջ դնել պատերազմական քայլերին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 28, 2018 06:59 Asia/Tehran
  • Խոշռու .«Սաուդյան Արաբիան պետք է հրաժարվի պատերազմից»

Նյու Յորքում իրանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցիչը Սաուդական ռեժիմից պահանջել է վերջ դնել պատերազմական քայլերին:

ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, հակադարձելով Արաբիայի անհեթեթ քայլին, Ղոլամալի Խոշռուն հավաստիացրել է.«Սա առաջին անգամը չէ, որ Եմենում իր ձախողումները կոծկելու համար Իրանի դեմ տարբեր քայլերի է դիմում»: Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը Արաբիան ՄԱԿ-ին նամակ է հղել , որտեղ նշված է, որ Եմենից Ռիադի կողմն արձակված հրթիռն իրանական է եղել:

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը նշել է, որ պատերազմում Արաբիան Եմենի ժողովրդին պատերազմ, սով ու հումանիտար աղետ է պարտադրել։ Նա հավելել է.«Եմենում իրենց ոճրագործությունները ծածկելու համար, սաուդցիները շարունակաբար Իրանի դեմ անհիմն մեղադրանքներ են ներկայացնում»:

«Իրանը մշտապես հերքել է այդ մեղադրանքը և հայտարարել, որ Եմենի ճգնաժամի համար քաղաքական լուծումից բացի այլ ելք չկա». ասել է ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցիչը:

Խոշռուի խոսքով՝ Արաբիան պետք է դադարեցնի պատերազմական քայլերը և քաղաքական երկխոսություն սկսի  Եմենի հետ: