ԱԽ-ն հանդես կգա Գազայի բնակիչների կոտորածի վերաբերյալ հաղորդագրությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i87702-ԱԽ_ն_հանդես_կգա_Գազայի_բնակիչների_կոտորածի_վերաբերյալ_հաղորդագրությամբ
ՄԱԿ-ում Քուվեյթի մշտական ներկայացուցիչը Գազայի բնակիչների կոտորածի քննարկման նպատակով հրավիրված ԱԽ արտահերթ նիստի ավարտին հայտարարեց, որ ԱԽ-ն առաջիկա ժամերին հանդես կգա այդ քայլը դատապարտող հաղորդագրությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 31, 2018 02:43 Asia/Tehran
  • ԱԽ-ն հանդես կգա Գազայի բնակիչների կոտորածի վերաբերյալ հաղորդագրությամբ

ՄԱԿ-ում Քուվեյթի մշտական ներկայացուցիչը Գազայի բնակիչների կոտորածի քննարկման նպատակով հրավիրված ԱԽ արտահերթ նիստի ավարտին հայտարարեց, որ ԱԽ-ն առաջիկա ժամերին հանդես կգա այդ քայլը դատապարտող հաղորդագրությամբ:

Համաձայն ԻՌՆԱ-ի թղթակցի հաղորդման, Մանսուր Ալ-Աըթիբին ուրբաթ գիշեր ցավակցություն հայտնելով Պաղեստինի ժողովրդին և Գազայի նահատակների հարազատներին, ասաց. «Օրակարգում  դրվելու համար,  մեր առաջարկած հաղորդագրությունը տրամադրվել է ԱԽ-ի անդամներին և առաջիկա ժամերին Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացված այս դաժան կոտորածը կդատապարտվի»:

«Հաղորդագրության մեջ անդրադարձ է կատարվել տարբեր հարցերի, դատապարտելու է առնվազն 15 պաղեստինցիների նահատակությունն ու ավելի քան 1200 հոգու վիրավորվելը»,-հավելել է Ալ-Աըթիբին:

ՄԱԿ-ում Քուվեյթի ներկայացուցիչը, որի դիմումի համաձայն գումարվել էր արտահերթ նիստը, ընդգծել է. «Հաղորդագրության մեջ ընդգծվել է, որ հումանիտար և միջազգային մարդու իրավունքների օրենքների, նաև Ժնևի 4-րդ կոնվենցիայի համաձայն, զավթված տարածքների պաշտոնյաներգ պետք է պատասխանատվություն կրեն»:

Ալ-Աըթիբիի ընդգծմամբ, հաղորդագրության մեջ պահանջվել է ուրբաթ օրվա միջադեպի կապակցությամբ հետաքննություն անցկացնել: