2018թ. մարտին ձերբակալվել են 105 պաղեստինցի երեխաներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i87886-2018թ._մարտին_ձերբակալվել_են_105_պաղեստինցի_երեխաներ
Պաղեստինի գերիների հարցերի ուսումնասիրության կենտրոնը հայտարարել է, որ անցած մարտին, սիոնիստ բանակայինները ձերբակալել են ավելի քան հազար պաղեստինցիների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 03, 2018 08:59 Asia/Tehran
  • 2018թ. մարտին ձերբակալվել են 105 պաղեստինցի երեխաներ

Պաղեստինի գերիների հարցերի ուսումնասիրության կենտրոնը հայտարարել է, որ անցած մարտին, սիոնիստ բանակայինները ձերբակալել են ավելի քան հազար պաղեստինցիների:

Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի հաղորդման համաձայն, Պաղեստինի գերիների հարցերի ուսումնասիրության կենտրոնը հայտարարել է, որ մարտին ձերբակալված 1027 պաղեստինցիներից 105 երեխաներ, 102-ը կանայք և աղջիկներ են:

Պաղեստինի գերիների հարցերի ուսումնասիրության կենտրոնը նշել է, որսիոնիստական բանտերում բավարար ու որակյալ սնունդ չեն մատուցում պաղեստինցի գերի կանանց:

Անցած մարտին, սիոնիստական դատարանները ժամանակավոր ձերբակալման 94 դատավճիռ են արձակել պաղեստինցի գերիների դեմ:

Սիոնիստական բանտերում շուրջ 7000 պաղեստինցիներ են մնում, որոնք ամենավայրագ կերպով խոշտանգման են ենթարկվում իսրայելցի բանակայինների կողմից, այնպես որ տասնյակ պաղեստինցի գերիներ են նահատակվել խոշտանգման հետևանքով: