ԻԼԻՊ-ը տեսանյութ է թողարկել պատանդ Ջոն Քենթլիի մասնակցությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i8866-ԻԼԻՊ_ը_տեսանյութ_է_թողարկել_պատանդ_Ջոն_Քենթլիի_մասնակցությամբ
Ծայրահեղական ԻՊ խմբավորումը նոր տեսանյութ է հրապարակել բրիտանացի Ջոն Քենթլիի մասնակցությամբ, որին գրոհայինները Սիրիայում պատանդ են վերցրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 19, 2016 15:45 Asia/Tehran
  • ԻԼԻՊ-ը տեսանյութ է թողարկել պատանդ Ջոն Քենթլիի մասնակցությամբ

Ծայրահեղական ԻՊ խմբավորումը նոր տեսանյութ է հրապարակել բրիտանացի Ջոն Քենթլիի մասնակցությամբ, որին գրոհայինները Սիրիայում պատանդ են վերցրել:

Քենթլիի մասնակցությամբ նոր տեսանյութը պատրաստված է լրատվական սյուժեի ձեւաչափում եւ ենթադրաբար նկարահանված է իրաքյան Մոսուլ քաղաքում: Նրբագեղ հագնված Քենթլին ելույթ է ունենում թղթակցի դերում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Կանգնած մի փոքրիկ շինության ավերակների մոտ, որը, ինչպես ինքն է ասում, ԻՊ-ի քարոզչական գրքույկներ բաժանող թերթի կրպակ է եղել, Քենթլին հեգնում է այն, որ ԱՄՆ-ի առաջնորդած հակաահաբեկչական կոալիցիան թանկարժեք հրթիռներ եւ ռումբեր է օգտագործում «թերթի կրպակների դեմ պատերազմի համար»:.

Պատանդն անգլերեն է խոսում, տեսանյութն ուղեկցվում է արաբերեն ենթագրերով:

Վերջին անգամ համացանցում Քենթլիի մասնակցությամբ տեսանյութ էր հայտնվել ավելի քան մեկ տարի առաջ: Նախորդ տեսանյութում նարնջագույն կոմբինեզոն հագած Քենթլին ասում էր, թե վաղուց համակերպվել է նրան, որ ինքը ստիպված է լինելու կիսել իր խցակիցների ճակատագիրը:

Քենթլին երկու անգամ գերի է ընկել Սիրիայում: Առաջին անգամ նրան առեւանգել էին 2012-ի հուլիսին, այդ ժամանակ նրան հաջողվել էր փախչել Սիրիայի ազատ բանակի օգնությամբ:

Երկրորդ անգամ նրան առեւանգել են, երբ 2012-ի վերջին Սիրիա է վերադարձել:

news.am

19/3/2016