Սաուդյան Արաբիան արգելված ռումբեր է կիրառում Եմենի ժողովրդի դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i89076-Սաուդյան_Արաբիան_արգելված_ռումբեր_է_կիրառում_Եմենի_ժողովրդի_դեմ
Շարունակելով իր հանցագործությունները Եմենում, Սաուդյան Արաբիան այդ երկրի հյուսիսային շրջանում միջազգայնորեն արգելված ռումբ է օգտագործել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 19, 2018 07:00 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիան արգելված ռումբեր է կիրառում Եմենի ժողովրդի դեմ

Շարունակելով իր հանցագործությունները Եմենում, Սաուդյան Արաբիան այդ երկրի հյուսիսային շրջանում միջազգայնորեն արգելված ռումբ է օգտագործել:

Վկայակոչելով Ալ-Մասրե գործակալությունը, Մեհր գործակալությունը հաղորդել է, որ Սաուդյան Արաբիայի կործանիչները կլաստերային ռումբերով ռմբակոծել են Սադեի օդանավակայանը ու նույնպես Եմենի հյուսիսում գտնվող Քեհլան ռազմաբազան:

Հատկանշական է, որ ավելի վաղ Amnesty International կազմակերպությունը մի հաղորդագրությամբ կոչ էր արել վերջ տալ Եմենի ժողովրդի դեմ կլաստերային ռումբերի կիրառմանը:

Որոշ ժամանակ առաջ, Human Rights Watch կազմակերպությունը, դատապարտելով Սաուդյան Արաբիայի արգելված ռումբեր օգտագործելու քայլը, նշել էր. «2008թ. վավերացված Կլաստերային զինամթերքի պայմանագրի համաձայն, այդ կարգի զենքի օգտագործումը արգելվում է և առ այսօր աշխարհի 108 երկրներ այդ թվում նաև Բրիտանիան, ստորագրել են այդ պայմանագիրը»: