Պաղեստինը ՄԱԿ-ի ԱԽ-ից պահանջեց Իսրայելի ոճրագործությունների հարցով կոնսենսուսի գալ
ՄԱԿ-ում Պաղեստինի դեսպանը ԱԽ-ին կոչ արեց Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների հարցով կոնսենսուսի գալ:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ում Պաղեստինի դեսպան Ռիազ Մանսուրը հինգշաբթի օրն այս կազմակերպության ԱԽ-ի նիստում ասաց. «Սիոնիստական ռեժիմը պիտի պատասխանատու լինի մարդու իրավունքների կանոնավոր ոտնահարման և պաղեստինցիների դեմ պետական ահաբեկչության կապակցությամբ»:
«Պաղեստինը կրկին անգամ միջազգային հանրությանը և ԱԽ-ին կոչ է անում կատարել Իսրայելի ռեժիմի կողմից կոպտորեն ոտնահարված խաղաղության ու անվտանգության կապակցությամբ իր կրած պատասխանատվությունը»,-հայտարարեց Մանսուրը:
Պաղեստինցի պաշտոնատարն ընթերցելով ՄԱԿ-ի ԱԽ-ին հղված իր նամակն, ընդգծեց. «Այս նամակը շարունակությունն է պաղեստինցիների տարածքների զավթման ճգնաժամի կապակցությամբ 2000 թվականի սեպտեմբերի 29-ից 2018 թվականի ապրիլի 13-ի կտրվածքում այն 632 նամակների, որոնց մեջ ակնարկ է կատարվել Պաղեստինի ժողովրդի դեմ Իսրայելի զավթիչ ռեժիմի ոճրագործությունները շարունակվելուն»:
2018 թվականի մարտի 30-ից «Վերադարձի իրավունք» երթերում, մինչ այսօր, իսրայելցի զորայինների հրաձգության հետևանքով, զոհվել ու վիրավորվել են հազարավոր պաղեստինցիներ: