Էրդողանը մերժեց հեռուստաբանավեճի մասնակցելու առաջարկը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i90858-Էրդողանը_մերժեց_հեռուստաբանավեճի_մասնակցելու_առաջարկը
Թուրքիայի նախագահը մերժեց հեռուստաբանավեճի մասնակցելու մրցակից թեկնածուի առաջարկը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 08, 2018 02:56 Asia/Tehran
  • Էրդողանը մերժեց հեռուստաբանավեճի մասնակցելու առաջարկը

Թուրքիայի նախագահը մերժեց հեռուստաբանավեճի մասնակցելու մրցակից թեկնածուի առաջարկը:

Անկարայից «Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը մերժեց հեռուստաբանավեճի մասնակցելու համար կառավարության գլխավոր ընդդիմադիր կուսակցություն Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածու Մուհարամ Ինչեի առաջարկը:

Երկուշաբթի օրը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վոչիչի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը  հայտարարեց, որ հեռուստաբանավեճի չի մասնակցելու, քանի որ արդյունքում բարձրանալու է մրցակից թեկնածուի հեղինակությունը:

Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածու Մուհարմ Ինչեն կիրակի օրը քննադատել է ԶԼՄ-ների կողմից իր նախընտրական նիստերի լուսաբանումը: Նա ասել է, որ հեռուստակայաններից որևէ մեկը չի հեռարձակել իր ելույթը, ինչն  դա անարդար է ու նպատակ ունի թուլացնել Էրդողանի մրցակիցների դիրքերը:

Կիրակի օրը տնտեսական խոստումներ տալով, Էրդողանը սկսեց իր ոչ-պաշտոնական ընտրարշավը: