ԱՄԷ-ն սպառնացել է դուրս գալ Սաուդյան Արաբիայի գլխավորած ոտնձգիչ կոալիցիայից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i90904-ԱՄԷ_ն_սպառնացել_է_դուրս_գալ_Սաուդյան_Արաբիայի_գլխավորած_ոտնձգիչ_կոալիցիայից
Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի միջև տարաձայնությունները սրվելոի ֆոնին, Էմիրությունների բարձրաստիճան մի պաշտոնյա հայտարարել է, որ անհավանական չի համարում Սաուդյան Արաբիայի գլխավորած ոտնձգիչ կոալիցիայից ԱՄԷ-ի դուրս գալը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 08, 2018 13:22 Asia/Tehran
  • ԱՄԷ-ն սպառնացել է դուրս գալ Սաուդյան Արաբիայի գլխավորած ոտնձգիչ կոալիցիայից

Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի միջև տարաձայնությունները սրվելոի ֆոնին, Էմիրությունների բարձրաստիճան մի պաշտոնյա հայտարարել է, որ անհավանական չի համարում Սաուդյան Արաբիայի գլխավորած ոտնձգիչ կոալիցիայից ԱՄԷ-ի դուրս գալը:

Հաշվի առնելով Եմենի հարավում տեղի ունեցող զարգացումները, Եմենի հարցով սրվել են Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի միջև լարվածությունները:

Եմեն Փրես լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Եմենի հրաժարված նախագահ Աբդե Ռաբե Մանսուր Հադիի ուժերի և Էմիրությունների կողմից հովանավորվող Հարավի անցումային խորհրդի ուժերի միջև բախումները շարունակվելով, Աբուդաբիի գահաժառանգի խորհրդական Աբդոլխալեղ Աբդուլլահն ասել է. «Այս տարաձայնությունները շարունակվելու դեպքում, Էմիրություններն իր ուժերին դուրս կբերի Եմենից»:

Վերջերս Եմենի հրաժարված նախագահ Աբդե Ռաբե Մանսուր Հադիի ուժերի և Աբուդաբիի պաշտոնատարների միջև լարվածությունը սրվելով, Էմիրությունների ավելի քան 100 բանակայիններ Սողթորայի կղզի են մուտք գործել և այդ կղզուց  հեռացրել են Եմենի փախուստի դիմած  նախագահի ուժերին:

Եմենի պատերազմից ավելի քան երեք տարի անցնելով, Սաուդյան Արաբիան հատկապես հարավային շրջաններում լուրջ տարաձայնություններ ունի ԱՄԷ-ի հետ: