Իսրայելը, Արաբիան ու Բահրեյնը ողջունեցին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումը
Այն պայմաններում երբ աշխարհի երկրները քննադատել են ՀԳՀԾ անունով հայտնի դարձած միջուկային համաձայնությունից դուրս գալու ԱՄՆ նախագահի որոշումը, Սիոնիստական ռեժիմը, Արաբիան ու Բահրեյնը ողջունել են այն:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սիոնիստական ռեժիմից հետո, Սաուդյան Արաբիան ու Բահրեյնը նույնպես հայտարարել են, որ ողջունում են Իրանի հետ միջուկային համաձայնությունից հեռանալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քայլը:
Արաբիայի կառավարությունը, որ ԱՄՆ-ի ռազմական ու քաղաքական հովանավորությամբ մի քանի տարի առաջվանից հետապնդում է Միջին Արևելքի տարածաշրջանում այդ թվում Սիրիայում, Իրաքում ու Եմենում պատերազմ հրահրելու քաղաքականությունը և այդպիսով ապահովում է Վաշինգտոնի ու Սիոնիստական ռեժիմի շահերը, երեքշաբթի գիշեր մի հաղորդագրություն տարածելով ողջունեց ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալն ու Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումը:
Իսկ Բահրեյնը, որ վերջին տարիներին ԱՄՆ-ի հովանավորությամբ հալածում է այդ երկրի շիաներին, հայտարարել է, որ Մանաման պաշտպանում է միջուկային համաձայնությունից հեռանալու և Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելու Վաշինգտոնի որոշումը: