Մայիս 30, 2018 07:10 Asia/Tehran
  • Սիոնիստ բանակայինները Գազայի ափերին կալանքի տակ են վերցրել «Փրկության նավ»-ը

Սիոնիստական ռեժիմի զորայինները, կանգնեցնելով Գազայի հատվածի շրջափակումը փշրելու համար այդ տարածք ուղևորված «Փրկության նավ»-ը, այն վերադարձրել են «Աշդոդ» նավահանգիստ:

Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, «Փրկության նավ»-ի ուղևորները ուսանողներ և «Վերադարձի իրավունք» երթի մի խումբ վիրավորներ էին, որոնք Գազայից ուղևորվելուց հետո հայտնվեցին իսրայելական ռազմական չորս նավակների պաշարման մեջ:

Գազայից «Փրկության նավ»-ի ուղևորության մեկնարկը «Վերադարձի իրավունք» երթի կազմակերպիչ հանձնախմբի գործնական նախաձեռնությունն էր, որ նպատակ ուներ փշրել Գազայի  ավելի քան մեկ տասնամյակ շարունակվող պաշարումը:

«Փրկության նավ»-ը Գազայից մեկնել էր Թուրքիայի «Մարմարա« նավի դեմ Սիոնիստական ռեժիմի հարձակման ութերորդ տարելիցի սեմին:

2010 թվականին Սիոնիստական ռեժիմի զորայինները ներխուժեցին Գազայի շրջափակումը փշրելու նպատակով այդ տարածքի ջրեր մեկնած «Մավի Մարմարա» նավը: Միջազգային ջրերում իրականացված այս հարձակման հետևանքով զոհվեցին նավի 9 ուղևորները, իսկ դեպքի վիրավորներից մեկն էլ, որ տարիներ կոմայի մեջ էր գտնվում, մահացավ 2014 թվականին:

 

 

Պիտակ