Պաղեստինցի գերեվարված երեխաների նկատմամբ Սիոնիստական ռեժիմի վայրագ վերաբերմունքը շարունակվում է
Պաղեստինցի գերիների ու ազատորդիների հարցերով զբաղվող կոմիտեն հայտարարել է.«Սիոնիստական ռեժիմի զորայինները շարունակում են ճնշել պաղեստինցի գերեվարված երեխաներին»: Այս մասին հաղորդում է «Ալ Ալամ» հեռուստաընկերությունը:
Վկայակոչելով Սիոնիստական ռեժիմի բանտերում եղած պաղեստինցի երեխաներին, պաղեստինցի գերիների ու ազատորդիների հարցերով զբաղվող կոմիտեն ընդգծել է.«Պաղետինցի գերեվարված երեխաները կալանավայրերում և հարցաքննության կենտրոններում զրկված են ջրից ու սննդից ու խոշտանգման են ենթարկվում»:
Ի դեպ Պաղեստինի իսլամական դիմադրության շարժում ՀԱՄԱՍ-ն ընդգծել է.«Դիմադրությունն ու ինքնապաշտպանությունը Պաղեստինի ժողովրդի իրավունքն է, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է քողարկել Գազայի հատվածում Պաղեստինի ժողովրդի դեմ սիոնիստ զավթիչների կողմից իրականացվող ոճրագործությունները»:
Ինչպես հաղորդում է ՄԵՀՐ լրատվական գործակալությունը, ՀԱՄԱՍ շարժումը հինգշաբթի օրը տարածել է հայտարարություն, որում բոլոր միջազգային կառույցներին ու Անվտանգության խորհրդին կոչ է արել ավելի մեծ ջանքեր գործադրել զավթիչներին պատժելու համար և պաշտպանել ազատություն ու անկախություն ունենալու Պաղեստինի ժողովրդի իրավունքը :