Պաղեստինցի գերեվարված երեխաների նկատմամբ Սիոնիստական ռեժիմի վայրագ վերաբերմունքը շարունակվում է
(last modified Fri, 01 Jun 2018 07:34:34 GMT )
Հունիս 01, 2018 12:04 Asia/Tehran
  • Պաղեստինցի գերեվարված երեխաների նկատմամբ Սիոնիստական ռեժիմի վայրագ վերաբերմունքը շարունակվում է

Պաղեստինցի գերիների ու ազատորդիների հարցերով զբաղվող կոմիտեն հայտարարել է.«Սիոնիստական ռեժիմի զորայինները շարունակում են ճնշել պաղեստինցի գերեվարված երեխաներին»: Այս մասին հաղորդում է «Ալ Ալամ» հեռուստաընկերությունը:

Վկայակոչելով Սիոնիստական ռեժիմի  բանտերում եղած պաղեստինցի երեխաներին, պաղեստինցի գերիների ու ազատորդիների հարցերով զբաղվող կոմիտեն ընդգծել է.«Պաղետինցի գերեվարված երեխաները կալանավայրերում և հարցաքննության կենտրոններում զրկված են  ջրից ու սննդից ու խոշտանգման են ենթարկվում»:

Ի դեպ Պաղեստինի իսլամական դիմադրության շարժում ՀԱՄԱՍ-ն ընդգծել է.«Դիմադրությունն ու ինքնապաշտպանությունը Պաղեստինի ժողովրդի իրավունքն է, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է քողարկել Գազայի հատվածում Պաղեստինի ժողովրդի դեմ սիոնիստ զավթիչների կողմից իրականացվող  ոճրագործությունները»:

Ինչպես հաղորդում է ՄԵՀՐ լրատվական գործակալությունը, ՀԱՄԱՍ շարժումը հինգշաբթի օրը տարածել է հայտարարություն, որում բոլոր միջազգային կառույցներին ու Անվտանգության խորհրդին կոչ է արել ավելի մեծ ջանքեր գործադրել զավթիչներին պատժելու համար և պաշտպանել ազատություն ու անկախություն ունենալու  Պաղեստինի ժողովրդի իրավունքը :