Ղոդսի օրվա «արժեքային» նշանակությունն ու իսրայելցի զորայինների ոճրագործությունների խստացումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i93450-Ղոդսի_օրվա_արժեքային_նշանակությունն_ու_իսրայելցի_զորայինների_ոճրագործությունների_խստացումը
Այսօր՝ ռամազան ամսվա վերջին ուրբաթ օրը, Ղոդսի համաշխարհային օրն էր: Ղոդսի օրվա սեմին ու դրա ընթացքում պաղեստինցիների դեմ իսրայելցի զորայինների ոճրագործություններն առավել խստացացել են:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հունիս 08, 2018 13:25 Asia/Tehran

Այսօր՝ ռամազան ամսվա վերջին ուրբաթ օրը, Ղոդսի համաշխարհային օրն էր: Ղոդսի օրվա սեմին ու դրա ընթացքում պաղեստինցիների դեմ իսրայելցի զորայինների ոճրագործություններն առավել խստացացել են:

Ռամազան բարեբաստիկ ամսվա վերջին ուրբաթ օրն ԻԻՀ մեծ հիմնադիր լուսահոգի Էմամ Խոմեյնու նախաձեռնությամբ եւ Պաղեստինի բռնահարված ժողովրդի իրավունքները պաշտպանելու նպատակով Ղոդսի օր հռչակվեց: Այս նախաձեռնությունը Պաղեստինի ժողովրդին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ մի մուսուլման առաջնորդի ամենակարեւոր քայլն էր، քանի որ Ղոդսի օրը Պաղեստինի ժողովրդի բռնահարվածությունն ու Իսրայելի ոճրագործությունները բացահայտ կերպով ցուցադրելու խորհրդանիշ դարձավ:

Թեեւ Ղոդսի օրը նշելու համար որոշ ու նույնիսկ իսլամական երկրներում իշխանությունների կողմից որոշ սահմանափակություններ են գործադրվում، սակայն իսլամական երկրների ժողովրդի մեծամասնությունը մասնակցում են Պաղեստինի իդեալների պաշտպանության նպատակով կազմակերպվող երթին: Բացի այդ մուսուլմանները նույնիսկ ոչ-իսլամական երկրներում ի պաշտպանություն Պաղեստինի، ամեն տարի Ղոդսի օրվա կապակցությամբ շքեղ երթեր են կազմակերպում:

Այս երթերը երկու ուղերձ են փոխանցում: Նախ այն որ չնայած 7 տասնամյա անցնում է պաղեստինցիների դեմ Իսրայելի ոճրագործություններից، այդուհանդերձ Պաղեստինի հարցը դեռ շարունակում է կարեւոր ու արժեքային հարց մնալ աշխարհի տարբեր երկրների ու մասնավորապես իսլամական երկրների մուսուլմանների համար եւ արաբական որոշ իշխանավորների օրինակին հետեւելով դա լուսանցքային ու կողմնակի հարց չի համարվում: Երկրորդ، Ղոդսի օրվա երթն իր մեջ պարունակում է Պաղեստինի հանդեպ բարոյական աջակցությունը: Այս բարոյական աջակցությունն արտահայտում է Պաղեստինի ժողովրդի դեմ համաշխ արհային համակարգի անարդարությունը، արդարության հաստատման եւ սիոնիստ ոճրագործ պարագլուխներին պատժելու հարցում միջազգային կառույցների անգործունակության، Պաղեստինի բռնահարված ժողովրդի դեմ իսրայելցիների ոճրագործությունների հետ արեւմտյան որոշ ուժերի ու մասնավորապես ԱՄՆ-ի համընթացությունը:

Իրականում، այն պայմաններում، երբ միջազգային համակարգում տիրող բռնության ու տրամաբանության բացակայության պատճառով հնարավոր չէ համաշխարհային մակարդակում իրավական ու իրական աջակցություն ցուցաբերել Պաղեստինի ժողովրդին، Ղոդսի նման օրերից ծնվող բարոյական աջակցությունը Պաղեստինի ժողովրդի համար արժեքավոր է:

«Ղոդս» -ի օրվա պարունակած այս իմաստը խստացրել է Ղոդսը բռնազավթած ռեժիմի նյարդայնությունն ու ցասումը եւ հիմնական այդ ռեժիմն այն օրերի ընթացքում، որոնք Պաղեստինի գոյության ընթացքում խորհրդանիշ են համարվում، այդ թվում «Ղոդս» -ի եւ «Նեքբա» -ի օրերի ընթացքում տարվա մյուս օրերի համեմատությամբ առավել շատ ոճրագործություններ է իրականացնում Պաղեստինի ժողովրդի դեմ: 2018 թվականի Ղոդսի օրվա սեմին էլ իսրայելցի զորայինները տարբեր ոճրագործություններ իրականացրեցին պաղեստինցիների դեմ:

Այս բռնություններն այսօր، Ղոդսի օրվա հետ միաժամանակ անկասկած ամենախիստ կերպով իրականացվելու են պաղեստինցիների դեմ، քանի որ այսօրվա երթը բացի այն որ կազմակերպվում է ի աջակցություն Պաղեստինի իդեալների եւ դատապարտում է Իսրայելի ոճրագործությունները، նաեւ մասնավոր ու յուրահատուկ ուղերձ է պարունակում، հակառակություն Ղոդսն Իսրայելին հանձնելու ԱՄՆ-ի որոշման հրետ եւ Ղոդսը Պաղեստինի անբաժանելի մասնիկը լինելու ընդգծումը: Դրա մեջ է կայանում 2018 թվականի Ղոդսի օրվա յուրահատկությունը:

Անկասկած այս բռնությունները Իսրայելի ոճրագործ ռեժիմի դիմաց առավել դիմադրող են դարձնելու Պաղեստինի ժողովրդին եւ այլ արդյունք են ունենալու Իսրայելի ու նրա հովանավորների համար: