11 միլիոն եմենցի երեխաներ հումանիտար օժանդակությունների կարիք ունեն. ՅՈՒՆԻՍԵՖ
Հունիս 13, 2018 02:33 Asia/Tehran
ՄԱԿ-ի Մանուկների հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) երեքշաբթի օրը հայտարարել է, որ Եմենում հումանիտար վիճակը աղետալի : Հայտարարության մեջ ասված է. «11 միլիոն եմենցի երեխաներ հումանիտար օժանդակությունների կարիք ունեն»:
ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՅՈՒՆԻՍԵՖ-ն ընդգծել է, որ Եմենի գլխավոր զարկերակը համարվող Ալ-Հոդայդա նավահանգիստը փակելը կործանիչ հետևանքներ կունենա եմենցի երեխաների համար:
Սաուդցի ու էմիրեթցի զորայինները մեկ ամիս առաջվանից Եմենի արևմուտքում գտնվող «Ալ-Հոդայդա» նավահանգիստը գրավելու համար գործողություններ են սկսել:
«Ալ-Հոդայդա» նավահանգիստը Եմեն հումանիտար օժանդակությունների առաքման գլխավոր ճանապարհն է համարվում:
Պիտակ