ԻՊ-ի պարագլուխներն Telegram մեսենջերն են օգտագործում ահաբեկչության հրահանգներ տալու համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i9418-ԻՊ_ի_պարագլուխներն_telegram_մեսենջերն_են_օգտագործում_ահաբեկչության_հրահանգներ_տալու_համար
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման պարագլուխներն Telegram մեսենջերն են օգտագործում ահաբեկչական գործողությունների կատարման հրահանգներ տալու համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտնել Է La Razon հրատարակությունը՝ վկայակոչելով ահաբեկչության դեմ պայքարի բնագավառի փորձագետների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 24, 2016 11:30 Asia/Tehran
  • ԻՊ-ի պարագլուխներն Telegram մեսենջերն են օգտագործում ահաբեկչության հրահանգներ տալու համար

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման պարագլուխներն Telegram մեսենջերն են օգտագործում ահաբեկչական գործողությունների կատարման հրահանգներ տալու համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտնել Է La Razon հրատարակությունը՝ վկայակոչելով ահաբեկչության դեմ պայքարի բնագավառի փորձագետների:

Թերթի տվյալներով՝ Իսպանիայի իրավապահ մարմիններն ուսումնասիրում են, թե թագավորության հետ կապված են արդյոք այն խմբերը, որոնք Աբդելհամիդ Աբաաուդի կողմից պատրաստվել են Եվրոպայի քաղաքներում գրոհներ իրականացնելու համար:

Նշված Է, որ ԻՊ-ի՝ Սիրիայում գտնվող ճամբարում նման ուսուցում Է անցել 90 – 100 մարդ: Հրատարակության տեղեկատվությամբ՝ «(ահաբեկիչների) ութից մինչեւ տասը խմբեր կարող են գտնվել Եվրոպայի երկրներում կամ նույնիսկ այն պետություններում», որոնք մտնում են ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի մեջ, «օրինակ, Կանադայում կամ Ավստրալիայում»:

«Հայտնի չԷ, թե նրանց պարագլուխը (Աբաուդը), որը նոյեմբերին մահացել Է Փարիզում ոստիկանության հետ ընդհարման ժամանակ, նրանց հրահանգներ տվել Է արդյոք, թե երբ սկսեն գործել եւ ինչ թիրախներ ընտրեն»,- նշել Է թերթը: «ԻՊ-ի պարագլուխները հաճախ են օգտագործում Telegram սոցիալական ցանցը՝ ուղարկելու այն հաղորդագրությունը, որը բովանդակում Է բջջի պատասխանատուի եւ ղեկավարի հետ համաձայնեցված նախադասությունը՝ ցուցմամբ, որ նրանք պետք Է հարձակում կատարեն»,- գրել Է հրատարակությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

orer.am

24/3/2016