Իսրայելը խախտել է Լիբանանի օդային ու ծովային տարածքը
Հունիս 18, 2018 13:40 Asia/Tehran
Սիոնիստական ռեժիմը կրկին խախտել է Լիբանանի օդային ու ծովային տարածքը:
Կիրակի երեկոյան Իսրայելի կործանիչները թռիչք են իրականացրել Լիբանանի հարավային Նաբաթիյա, Մարջաիուն, Բենթ Ջաբիլ և Հասեբիա շրջաններում և մի քանի լուսածիր հրթիռներ են նետել:
Լիբանանի բանակը հայտարարել է, որ Իսրայելի բանակը երկու ռազմանավերով Ռաաս Նաղուրայի շրջանում 400 մետր խախտել է Լիբանանի ծովային տարածքը և վերադարձել բռնագրավյալ տարածքների ափամերձ շրջաններ:
Լիբանանի դեմ Իսրայելի 33-օրյա պատերազմի ավարտին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վավերացրած թիվ 1701 բանաձևը Սիոնիստական ռեժիմին պարտավորեցնում է զերծ մնալ թշնամական քայլերից, սակայն այդ ռեժիմն անտեսելով բանաձևը խախտում է Լիբանանի օդային, ծովային ու ցամաքային սահմանը:
Պիտակ