Անսարալլահ.«Եմենցի պայքարողները արևմտյան ափին կտրել են ոտնձգիչներին օգնություն տրամադրելու ճանապարհները»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i94246-Անսարալլահ._Եմենցի_պայքարողները_արևմտյան_ափին_կտրել_են_ոտնձգիչներին_օգնություն_տրամադրելու_ճանապարհները
Եմենի Անսարալլահ շարժման քաղաքական գրասենյակի անդամն ասել է.«Եմենցի պայքարողները արևմտյան ափում կտրել են ոտնձգիչներին օգնություն տրամադրելու ճանապարհները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 19, 2018 07:46 Asia/Tehran
  • Անսարալլահ.«Եմենցի պայքարողները արևմտյան ափին կտրել են ոտնձգիչներին օգնություն տրամադրելու ճանապարհները»

Եմենի Անսարալլահ շարժման քաղաքական գրասենյակի անդամն ասել է.«Եմենցի պայքարողները արևմտյան ափում կտրել են ոտնձգիչներին օգնություն տրամադրելու ճանապարհները»:

Ալ-Ալամ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, անդրադառնալով սաուդյան ոտնձգիչ կոալիցիայի շրջափակմանը, Մոհամմեդ Ալ-Բախիթին ասել է.«Ոտնձգիչների այսօրվա տեղաշարժերը ռազմական կարիքներին հագուրդ տալու համար չեն եղել, այլև լրատվական ձեռքբերում են հետապնդել»:

Ալ-Բախիթին նշել է, որ սաուդյան ոտնձգիչ կոալիցիայի արևմտյան ափերում կենտրոնանալու արդյունքում, Եմենի բանակը և ժողովրդական ուժերը հաջողել են առաջանալ Հարզի, Ալ-Ջոֆի և Նաջրանի ճակատներում:

Անդրադառնալով Ալ-Հոդայդայում Եմենի բանակի և ժողովրդական ուժերի առանց նախապայմանի նահանջի մասին ԱՄԷ-ի արտգործնախարարության խորհրդատու նախարար Էնվեր Ղարղաշի անհիմն հայտարարությանը, եմենցի պաշտոնատարն ասել է.«Ամոթալի այս պահանջը միտված է քողարկել Եմենի թշնամիների ձախողումները»:

Եմենի բանակի խոսնակ Շարաֆ Լողմանը Ալ-Հոդայդայում սաուդյան ոտնձգիչ կոալիցիայի ուժերի առաջխաղացումը պատրանք է համարել, ասելով, որ արևմտյան ափի ճակատը խժռելու է բոլոր ոտնձգիչներին: