Իրաքյան Քրդստանը մինչև հոկտեմբեր կանցկացնի անկախության հանրաքվե
https://parstoday.ir/hy/news/west_asia-i9451-Իրաքյան_Քրդստանը_մինչև_հոկտեմբեր_կանցկացնի_անկախության_հանրաքվե
Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն կարող է տեղի ունենալ մինչև 2016 թվականի հոկտեմբեր: Այս մասին Al-Monitor-ի հետ հարցազրույցում հայտարարել է տարածաշրջանի ղեկավար Մասուդ Բարզանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 24, 2016 13:17 Asia/Tehran
  • Իրաքյան Քրդստանը մինչև հոկտեմբեր կանցկացնի անկախության հանրաքվե

Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն կարող է տեղի ունենալ մինչև 2016 թվականի հոկտեմբեր: Այս մասին Al-Monitor-ի հետ հարցազրույցում հայտարարել է տարածաշրջանի ղեկավար Մասուդ Բարզանին:

Իրաքի սահմանադրության համաձայն` իրաքյան Քրդստանի տարածաշրջանն օժտված է լայն ինքնավարությամբ: Բարզանին բացատրել է, որ հիասթափված է Բաղդադի ներկայիս քաղաքականությամբ, որը քրդերին զրկել է բյուջեի սեփական մասից և չի կարողացել կատարել մի շարք այլ պարտավորություններ: Նրա խոսքով՝ տարածաշրջանին երկու տարբերակ է մնացել հետագա զարգացման համար` դառնալ Իրաքի սովորական նահանգ կամ գնալ անկախության մասին հանրաքվեի:

Բարզանին նշել է, որ ցանկանում է գործընթացը կազմակերպել խաղաղ կերպով և պայմանավորվել բոլոր շահագրգիռ ուժերի` Բաղդադի, Անկարայի և Թեհրանի հետ: Դրա հետ մեկտեղ Բարզանին ընդգծել է, որ անկախ Քրդստանի նախագահ չի դառնալու:

«Իմ նպատակն անկախ Քրդստան ստեղծելն է: Եվ ես խոստանում եմ, որ այն օրը, երբ Քրդստանը դառնա անկախ, ես կդադարեմ նախագահ լինել: Ես կշնորհավորեմ ժողովրդին և իմ տեղը կփոխանցեմ ուրիշի», -հայտարարել է նա:

1in.am/

24/3/2016