Սաուդյան կոալիցիան շարունակում է հարձակումները Եմենի վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i94612-Սաուդյան_կոալիցիան_շարունակում_է_հարձակումները_Եմենի_վրա
Եմենի արևմտյան Ալ-Հուդայդա նավահանգստում բախումները շարունակվում են: Սաուդյան ագրեսոր կոալիցիայի ռազմական ինքնաթիռները ևս ուժգնացրել են իրենց օդային հարձակումները Եմենի հյուսիսային Սաադա նահանգի վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 23, 2018 13:07 Asia/Tehran
  • Սաուդյան կոալիցիան շարունակում է հարձակումները Եմենի վրա

Եմենի արևմտյան Ալ-Հուդայդա նավահանգստում բախումները շարունակվում են: Սաուդյան ագրեսոր կոալիցիայի ռազմական ինքնաթիռները ևս ուժգնացրել են իրենց օդային հարձակումները Եմենի հյուսիսային Սաադա նահանգի վրա:

Ինչպես հաղորդում է «Ալ- Մասիրա» հեռուստաընկերությունը, Սաադա նահանգի Զահեր քաղաքում գտնվող երկու բնակարանների վրա իրականացված հարձակման հետևանքով զոհվել է հինգ քաղաքացի,այդ թվում կանայք ու երեխաներ:

Եմենի պաշտպանության նախարարության մի ռազմական աղբյուր ևս Սպուտնիկ լրատվական գործակալությանը հայտնել է.«Արաբիայի հարավ-արևմտյան Նաջրանի շրջանում սաուդցի զինվորի գնդակից զոհվել է «Անսար Ալլահ» շարժման դիպուկահարներից մեկը:

Նաջրանում Եմենի ուժերը հարձակվել են այդ երկրի հրաժարական տված նախագահ Աբդ Ռաբե Մանսուր Հադիին հարող ուժերի դիրքերի վրա, որի հետևանքով սպանվել ու վիրավորվել են մի քանի ագրեսորներ: