Սաուդյան Արաբիայի և բռնագրավված Պաղեստինի միջև երկաթգիծ է կառուցվում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i94724-Սաուդյան_Արաբիայի_և_բռնագրավված_Պաղեստինի_միջև_երկաթգիծ_է_կառուցվում
Իսրայելի հեռուստատեսության երկրորդ կայանը տեղեկացրել է Սաուդյան Արաբիայի և բռնագրավված Պաղեստինի միջև երկաթգծի կառուցման վերաբերյալ վարչապետ՝ Բենիամին Նեթանյահուի և Սիոնիստական ռեժիմի ճանապարհների նախարար Իսրայել Կացի համաձայնության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 24, 2018 15:05 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիայի և բռնագրավված Պաղեստինի միջև երկաթգիծ է կառուցվում

Իսրայելի հեռուստատեսության երկրորդ կայանը տեղեկացրել է Սաուդյան Արաբիայի և բռնագրավված Պաղեստինի միջև երկաթգծի կառուցման վերաբերյալ վարչապետ՝ Բենիամին Նեթանյահուի և Սիոնիստական ռեժիմի ճանապարհների նախարար Իսրայել Կացի համաձայնության մասին:

Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի հաղորդման համաձայն, երկաթգիծը առևտրային միջանցք է լինելու բռնագրավված Պաղեստինը պարսիցծոցյան արաբական երկրներին, հատկապես Սաուդյան Արաբիային միացնելու համար: 

Սիոնիստական ռեժիմի քաղաքական հարցերի փորձագետ՝ Դանես Ֆայսն ասել է.«Երկաթգիծն անցնելու է Հորդանան գետի արևմտյան ափի Ջենին քաղաքից և Հորդանանի հետ սահմանամերձ անցուղուց և այնտեղից էլ հասնելու է Սուդյան Արաբիա»:

Նա նշել է, որ ԱՄՆ-ի կառավարությունն է ապահովում այս երկաթգիծի կառուցման ծախսերը և նպատակն է ամրապնդել Սիոնիստական ռեժիմի և Սաուդյան Արաբիայի միջև կապը:

Վերջին ամիսների ընթացքում թափ է ստացել Սիոնիստական ռեժիմի և մի շարք արաբների հարաբերությունների նորմալացման գործընթացը: