Սաուդյան կործանիչները հարձակվել են եմենցի փախստականներ տեղափոխող ավտոբուսի վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i94878-Սաուդյան_կործանիչները_հարձակվել_են_եմենցի_փախստականներ_տեղափոխող_ավտոբուսի_վրա
Սաուդյան կործանիչները շարունակելով իրենց ոճրագործությունները Եմենի ժողովրդի դեմ, Ալ-Հուդայդա նահանգում սպանել կամ վիրավորել են այդ երկրի առնվազն 20 քաղաքացիների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 26, 2018 15:15 Asia/Tehran
  • Սաուդյան կործանիչները հարձակվել են եմենցի փախստականներ տեղափոխող ավտոբուսի վրա

Սաուդյան կործանիչները շարունակելով իրենց ոճրագործությունները Եմենի ժողովրդի դեմ, Ալ-Հուդայդա նահանգում սպանել կամ վիրավորել են այդ երկրի առնվազն 20 քաղաքացիների:

«Ալ-Մասիրա» հեռուստաընկերության հաղորդման համաձայն՝ սաուդյան կործանիչների հարձակման հետևանքով ոչնչացվել է  եմենցի փախստականներ տեղափոխող ավտոբուսը, զոհվել է 9 և վիրավորվել 11 խաղաղ քաղաքացի: 

Ալ-Հուդայդա նահանգի վրա իրականացված հարձակումների հետևանքով մինչ այսօր տեղահան են արվել մոտ հինգ հազար եմենցի ընտանիքներ:

Արաբիայի և Էմիրությունների գլխավորությամբ արաբական երկրների կոալիցիան մոտ 40 օր է, որ չնայած միջազգային նախազգուշացումներին,  ուժգին հարձակումներ է սկսել Եմենի արևմուտքում գտնվող Ալ-Հուդայդա նավահանգիստը բռնազավթելու համար: Մինչ այսօր Եմենի բանակը և ժողովրդական ուժերը դիմակայում են այդ հարձակումներին:

Ալ-Հուդայդա նավահանգիստը գտնվում է Եմենի արևմուտքում Կարմիր ծովի ափին և հանդիսանում է միակ անցուղին,որտեղից մարդասիրական օգնություն են տեղափոխում այդ երկիր: