Լիբանանի Հեզբոլլահ.«Լիբանանի վրա Իսրայելի ցանկացած հարձակում կթեժացնի Գոլանի ճակատը»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i95107-Լիբանանի_Հեզբոլլահ._Լիբանանի_վրա_Իսրայելի_ցանկացած_հարձակում_կթեժացնի_Գոլանի_ճակատը
Անդրադառնալով Ֆրանսիայի միջոցով Թելավիվին հղած նախազգուշացման ուղերձին, Լիբանանի Հեզբոլլահի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են.«Լիբանանի դեմ Իսրայելի ցանկացած արկածախնդրություն ավելի կթեժացնի օկուպացված Գոլանի ճակատը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 02, 2018 12:12 Asia/Tehran
  • Լիբանանի Հեզբոլլահ.«Լիբանանի վրա Իսրայելի ցանկացած հարձակում կթեժացնի Գոլանի ճակատը»

Անդրադառնալով Ֆրանսիայի միջոցով Թելավիվին հղած նախազգուշացման ուղերձին, Լիբանանի Հեզբոլլահի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են.«Լիբանանի դեմ Իսրայելի ցանկացած արկածախնդրություն ավելի կթեժացնի օկուպացված Գոլանի ճակատը»:

Ինչպես հաղորդում է Մեհր լրատվական գործակալությունը, լիբանանյան «Ալ-Լավա» թերթը գրել է.«Լիբանանի Հեզբոլլահն այդ ուղերձում  հայտարարել է,որ այդ երկրի դեմ Իսրայելի ցանկացած արկածախնդրության համար ծանր գին է վճարելու Թելավիվը և բռնագրաված  Գոլանի ճակատները կբացվեն Իսրայելի առջև»:

«Դարաա» նահանգում Սիրիական բանակի արձանագրած առաջխաղացմանը զուգընթաց՝ Սիոնիստական ռեժիմը տեղեկացրել է բռնագրաված Գոլանում զինտեխնիկա տեղակայելու մասին:

«Ալ-Լավա» թերթը հստակեցրել է.«Սիրիական բանակը և Հեզբոլլահը մտադիր են Սիրիայի հարավային հատվածը մաքրել ահաբեկիչներից ու զինված խմբերից,որպեսզի պատրաստվեն Իսրայելի ցանկացած հնարավոր ռազմական հարձակմանը դիմակայելու համար»: