ՅՈՒՆԻՍԵՖ-ը կրկին դատապարտեց Եմենում երեխաների սպանությունը
ՄԱԿ-ի մանուկների պաշտպանության հիմնադրամ՝ ՅՈԻՆԻՍԵՖ-ը կրկին դատապարտեց Եմենի դեմ Սաուդյան կոալիցիայի ռազմական ագրեցիայի ընթացքում երեխաների սպանությունը:
Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, ՅՈՒՆԻՍԵՖ-ը երեքշաբթի օրը հայտարարեց, որ Եմենի դեմ Արաբիայի կոալիցիայի պատերազմի հետևանքով մինչ օրս սպանվել են շուրջ 2200 եմենցի երեխաներ և ավելի մեծ թվով երեխաներ սովի ու համաճարակների հետևանքով մահվան սեմին են կանգնած:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարության համաձայն, Եմենի պատերազմի ընթացքում վիրավորվել են առնվազն 3400 երեխաներ:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիթա Ֆորն ասել է. «Եմենի դաժան հակամարտությունը հումանիտար աղետի հորձանուտն է նետել արդեն իսկ անդունդի սեմին հայտնված այդ երկիրը»:
«Եմենի առողջապահական ու կրթական համակարգերը փլուզման սեմին են»,-ազդարարել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենը: