ՅՈՒՆԻՍԵՖ-ը կրկին դատապարտեց Եմենում երեխաների սպանությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i95172-ՅՈՒՆԻՍԵՖ_ը_կրկին_դատապարտեց_Եմենում_երեխաների_սպանությունը
ՄԱԿ-ի մանուկների պաշտպանության հիմնադրամ՝ ՅՈԻՆԻՍԵՖ-ը կրկին դատապարտեց Եմենի դեմ Սաուդյան կոալիցիայի ռազմական ագրեցիայի ընթացքում երեխաների սպանությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 04, 2018 02:36 Asia/Tehran
  • ՅՈՒՆԻՍԵՖ-ը կրկին դատապարտեց Եմենում երեխաների սպանությունը

ՄԱԿ-ի մանուկների պաշտպանության հիմնադրամ՝ ՅՈԻՆԻՍԵՖ-ը կրկին դատապարտեց Եմենի դեմ Սաուդյան կոալիցիայի ռազմական ագրեցիայի ընթացքում երեխաների սպանությունը:

Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, ՅՈՒՆԻՍԵՖ-ը երեքշաբթի օրը հայտարարեց, որ Եմենի դեմ Արաբիայի կոալիցիայի պատերազմի հետևանքով մինչ օրս սպանվել են շուրջ 2200 եմենցի երեխաներ և ավելի մեծ թվով երեխաներ սովի ու համաճարակների հետևանքով մահվան սեմին են կանգնած:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարության համաձայն, Եմենի պատերազմի ընթացքում վիրավորվել են առնվազն 3400 երեխաներ:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիթա Ֆորն ասել է. «Եմենի դաժան հակամարտությունը հումանիտար աղետի հորձանուտն է նետել արդեն իսկ անդունդի սեմին հայտնված այդ երկիրը»:

«Եմենի առողջապահական ու կրթական համակարգերը փլուզման սեմին են»,-ազդարարել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենը: