Բացահայտվել է ԱՄԷ ռազմական պատվիրակության ուղևորությունը Թել-Ավիվ
Հուլիս 05, 2018 17:45 Asia/Tehran
Սիոնիստական աղբյուրները հայտարարել են ԱՄԷ-ի ռազմական մի պատվիրակության օկուպացված տարածքներ կատարծ այցի մասին:
«Ալ-Ալամ»-ի հաղորդման համաձայն, վկայակոչելով Պարսից ծոցում գտնվող արաբական երկրների աղբյուրներին Սիոնիստական ռեժիմի աղբյուրները հայտարարել են, որ ԱՄԷ-ի օդուժին պատկանող ռազմական պատվիրակությունը մեկնել է Իսրայել՝ ծանոթանալու ԱՄՆ-ի կողմից Իսրայելի օդուժին տրամադրված F-35 կործանիչների կարողությունների մասին:
Որոշ արաբական երկրների, այդ թվում, ԱՄԷ-ի, Բահրեյնիի վարչակարգի և Սաուդյան Արաբիայի քայլերը Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ կատարվում է «Դարի գործարք» անունով ամերիկյան նախագծի շրջանակում, Պաղեստի ժողովրդի իրավունքները ոտնահարելու նպատակով:
Պիտակ