Նոր սկանդալ Սաուդյան Արաբիայի համար Եմենում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i95302-Նոր_սկանդալ_Սաուդյան_Արաբիայի_համար_Եմենում
Կատարական The Gulf Online-ը լրատվական կայքը, վկայակոչելով ԱՄՆ Կոնգրեսի մոտ կանգնած որոշ աղբյուրների հաղորդել է, որ Սաուդյան ագրեսիվ կոալիցիոն ուժերը Եմենի դեմ պատերազմում օգտագործում են Սիոնիստական ռեժիմի արտադրության զենքեր, հատկապես Ալ-Հուդայդաի նավահանգիստը ռմբակոծելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 07, 2018 07:41 Asia/Tehran
  • Նոր սկանդալ Սաուդյան Արաբիայի համար Եմենում

Կատարական The Gulf Online-ը լրատվական կայքը, վկայակոչելով ԱՄՆ Կոնգրեսի մոտ կանգնած որոշ աղբյուրների հաղորդել է, որ Սաուդյան ագրեսիվ կոալիցիոն ուժերը Եմենի դեմ պատերազմում օգտագործում են Սիոնիստական ռեժիմի արտադրության զենքեր, հատկապես Ալ-Հուդայդաի նավահանգիստը ռմբակոծելու համար:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ ԱՄՆ Կոնգրեսի մոտ կանգնած աղբյուրները, որոնք չեն ցանկանցել բացահայտվել, հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան բազմաթիվ նպատակներ է հետապնդում իսրայելական զենքի օգտագործման համար, ներառյալ այդ զենքերի փորձարկումը, դրանց ավերման ուժի գնահատումը և մարդու մարմնի վրա ունեցած ազդեցությունը:

Հաղորդման համաձայն, իսրայելական զենքերի օգտագործման բացահայտման վախից,  Սաուդյան ավիացիոն ուժերը հայտարարել են, որ այդ զենքերն ամերիկյան են:

Շվեյցարիական մի թերթ 2018 թ.-ի հունվարին բացահայտել էր, որ Սաուդյան Արաբիան փորձում է գնել Իսրայելական հրթիռային պաշտպանության համակարգը, որը հայտնի է որպես երկաթյա գմբեթ: Ռիադը Թել Ավիվին կոչ է արել համակարգը հանձնել երրորդ երկրի: