Աբդուլ Մալիք Ալ-Հուստի. «Զավթիչների նպատակն է իրականացնել սիոնիստական դավադրությունները»
Եմենի «Անսարոլլահ» շարժման գլխավոր քարտուղարն ասել է, որ ագրեսիվ երկրների նպատակն է դավադրություններ իրականացնել Եմենի դեմ և Սիոնիստական-Ամերիկյան պլանները գործադրել Կարմիր ծովի եմենական ափերում:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Աբդուլ Մալիք Բեդրեդդին ալ-Հուստին ընդգծել է, որ թշնամիներն Ալ-Հուդայդա նավահանգստի դեմ իրակնացրած ռազմական հարձակումը արդարացնելու նպատակով դիմում են տարբեր պատրվակների և կեղծիքների, սակայն նրանց իսկական նպատակը Եմենի արևմտյան ափն ու Ալ-Հուդայդա նավահանգստի գրավելն է:
Եմենի Անսարլլահ շարժման գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ եմենական ուժերը շարունակում են պայքարել այն ագրեսորների դեմ, ովքեր Միացյալ Նահանգների եւ Միացյալ Արաբական Էմիրությունների աջակցությամբ հարձակում են գործել Կարմիր ծովի ափին գտնվող Եմենի քաղաքների և գյուղերի վրա:
Բադրեդդին ալ-Հուստին ասել է, որ Արևմտյան ափի ճակատամարտում եմենական բոլոր ուժերը մասնակցում են երեխաների և կանանց հանցագործներին և սպանողներին դիմակայելու գործին: