Սիոնիստական ռեժիմի կործանիչը գրոհել է Սիրիայի T4 ռազմական օդանավակայանի վրա
Սիոնիստական ռեժիմի կործանիչի իրականացրած անհաջող հարձակման հետևանքով, 4-6 հրթիռ է բախվել T4 ռազմական օդանավակայանին, որը միայն նյութական սահմանափակ վնասներ է պատճառել: Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը, հղում կատարելով Ալ-Ախբարիա հեռուստաընկերությունը:
Հաղորդման համաձայն, Սիրիայի բանակի հակաօդային պաշտպանության համակարգերը կանխել են այդ հարձակումը:
Սիրիայի պաշտպանության նախարարության ռազմական պաշտոնատարներից մեկն ասել է.«Սիրիայի բանակի ռազմական օդանավակայանի դեմ Սիոնիստական ռեժիմի բանակի իրականացրած հարձակման ընթացքում կործանվել են թշնամու մի քանի հրթիռներ և մի կործանիչ, սակայն դեռ պարզ չէ, թե որտեղ է ընկել այդ կործանիչը: Իսրայելի ռեժիմի մյուս կործանիչները հարկադրված փախուստի են դիմել»:
2018թ. ապրիլի 9-ին ևս Սիոնիստական ռեժիմի բանակը հրթիռային հարձակում էր իրականացրել T4 ռազմական օդանավակայանի դեմ, որի հետևանքով զոհվեցին ու վիրավորվեցին մի խումբ մարդիկ: